կարևոր
1252 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-01 17:12

Արցախի նախագահն ընդունել է ՀԷՑ-ի պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է ՀԷՑ-ի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը՝ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պետրոսյանը: