կարևոր
2065 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-01 16:19

Շտապ օգնության մեքենա Աժ-ում․ Հրաչյա Հակոբյանը նախօրեին շփվել է վարչապետի հետ

Շտապ օգնության մեքենա Աժ-ում․ Հրաչյա Հակոբյանը նախօրեին շփվել է վարչապետի հետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր կորոնավիրուսի թեստ կհանձնի:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ երեկ շփվել է վարչապետի հետ, ում մոտ, ինչպես հայտնի է,  հաստատվել է կորոնավիրուսային վարակը: Իսկ այսօր Հրաչյա Հակոբյանը դահլիճ է մտել, քվեարկության մասնակցել և դուրս եկել:

Հավելենք, որ քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտ լրագրողները նկատել են շտապօգնության հատուկ մեքենաներին, որով տեղափոխում են կոնտակտավորներին կամ կորոնավիրուսով վարակվածներին: Սակայն վերջիններս լրագրողների հետ զրույցում խուսափել են պարզաբանել, թե ինչու են ԱԺ եկել: Միևնույն ժամանակ Հրաչյա Հակոբյանի աշխատասենյակն արդեն փակ էր: