20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում ասված է.
«Թանկագին Նիկոլ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում:
Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա, ապագայում ևս կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հաշվի առնելով մեր երկրների շահերը:
Ցանկանում եմ կրկին հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջև համագործակցության ավելի ամրապնդման գործում:
Պարոն վարչապետ, կրկին սրտանց շնորհավորում եմ, անկեղծորեն մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»: