380 դիտում, 2020.06.01 21:25

«Ֆորմուլա-1»-ի Բրազիլիայի Գրան Պրին կարող է անցկացվել երկրպագուների մասնակցությամբ

«Ֆորմուլա-1»-ի Բրազիլիայի Գրան Պրին կարող է անցկացվել երկրպագուների մասնակցությամբ

Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Բրազիլիայի Գրան Պրին կարող է անցկացվել հանդիսականների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Գրան Պրիի մամուլի ծառայությունը:

Բրազիլական Գրան Պրին պետք է կայանա ընթացիկ տարվա նոյեմբերի 13-15-ը: Կազմակերպիչները շարունակում են նույնությամբ նախապատրաստվել մրցաշարին՝ ինչպես նախորդ տարիներին, և լիահույս են, որ կկարողնան Գրան Պրին անցկացնել հանդիսականների մասնակցությամբ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի, Մոնակոյի, Հունգարիայի Գրան պրիները:

կիսվել նյութով -