26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Բրազիլիայի Գրան Պրին կարող է անցկացվել հանդիսականների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Գրան Պրիի մամուլի ծառայությունը:
Բրազիլական Գրան Պրին պետք է կայանա ընթացիկ տարվա նոյեմբերի 13-15-ը: Կազմակերպիչները շարունակում են նույնությամբ նախապատրաստվել մրցաշարին՝ ինչպես նախորդ տարիներին, և լիահույս են, որ կկարողնան Գրան Պրին անցկացնել հանդիսականների մասնակցությամբ:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի, Մոնակոյի, Հունգարիայի Գրան պրիները: