17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել Է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու ՌԴ ղեկավարության հրավերը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից զորահանդեսի հրավերը ստացվել է դիվանագիտական աղբյուրներով և երախտագիտությամբ ընդունվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այժմ երկու կողմերն էլ քննարկում են Տաջիկստանի նախագահի՝ Մոսկվա այցի կազմակերպչական հարցերը:
Պուտինը Հաղթանակի զորահանդեսին հրավիրել է նաև ԱՊՀ-ում ընդգրկված բոլոր երկրների ղեկավարներին։
Շքերթը տեղի է ունենալու Մոսկվայում հունիսի 24-ին։