կարևոր
1043 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-01 15:49

Ախթալայի գետակը հենց հիմա այս տեսքով է լցվում Դեբեդ գետը. բնապահպանն ահազանգում է

Ախթալայից նոր ահազանգեցին, որ Ախթալայի գետակը հենց հիմա այս տեսքով է լցվում Դեբեդ գետը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան Օլեգ Դուլգարյանը․ նա նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ի դեպ նախկինում նմանատիպ ահազանգները որևե էական տեղաշարժի չեն բերել:

Ըստ իմ կողմից կատարված դիտարկումների, ակունքները այս երևույթների տասնամյակներով Ախթալայի ձորերում կուտակված բազմաթիվ թափոնակույտերն են, որոնց մաքրումը Ախթալայի համար կենսական նշանակություն ունի, որի համար դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկությամբ, որը կուսումնասիրի խնդիրը և կմշակի Ախթալան թափոնակույտերից մաքրելու ռազմավարություն։

Ախթալայի բոլոր թափոնակույտերը դիտարկվել են մեր կողմից և պատրաստվում է ֆոտոշտեմարան:

Պատկերացնում եք, այս ջրերով տասնյակ գյուղեր որոգում են իրենց այգիները, մինչև Բագրատաշեն ու այդ այգիներից ստացված մթերքը ուտում են մեր երեխաները»: