24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՌԴ Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի Լաբիտնանգ քաղաքի հիվանդանոցից փախել են երկու տղամարդ, որոնց մոտ հաստատված է կորոնավիրուս։ Օկրուգային դատախազությունից հայտնել են, որ նրանց հաջողվել է գտնել, հարուցվել են քրեական գործեր, հաղորդում է РИА Новости-ն։
Գերատեսչությունը հայտնում է, որ մայիսի 27-ին երկու տղամարդու, որոնց կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են տվել, հոսպիտալացրել են քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոց: Իմանալով իրենց ախտորոշման մասին՝ հաջորդ օրը՝ երեկոյան նրանք, ցած նետվելով հիվանդանոցի երկրորդ հարկի պատուհանից, ինքնակամ լքել են բուժհաստատությունը՝ չունենալով դիմակներ կամ անհատական պաշտպանության այլ միջոցներ:
Օկրուգային դատախազությունից նաև հայտնել են, որ տղամարդկանց արդեն գտել են և վերադարձրել հիվանդանոց՝ բուժումը շարունակելու համար։
Ռուսաստանի Դաշնությունում ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի թիվը հասել է 414 878, որից 175 877-ն ապաքինվել է։ Մահացել է 4855 քաղաքացի։