24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին եղել է Հայաստանում, շփվել վարչապետի հետ։