կարևոր
1515 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-01 14:53

Վարույթում քննված կոռուպցիոն գործերի քանակը նախորդ տարի ավելացել է 26.6 տոկոսով

Վարույթում քննված կոռուպցիոն գործերի քանակը նախորդ տարի ավելացել է 26.6 տոկոսով

Հայաստանում 2019-ին քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի է, պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ, տարվա ընթացքում վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս:

«Կոռուպցիայի դեմ քրեաիրավական համակարգված պայքարը շարունակում է մնալ դատախազության անվերապահ ռազմավարական առաջնահերթություններից: 2019-ին առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքերի առթիվ քրեական վարույթների հարուցման դինամիկան շարունակել է մնալ բարձր: Վարույթում քննված կոռուպցիոն գործերի քանակը 2018-ի համեմատ ավելացել է 26.6 տոկոսով: Նման զգալի աճի և դրանով պայմանավորված` քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության ավելացման պայմաններում հաջողվել է 2019-ին ավարտել կոռուպցիոն բնույթի 34 տոկոսով ավելի քրեական գործի վարույթ: Դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի գործերի քանակը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 60 տոկոսով, իսկ դատի տված անձանց թիվը՝ շուրջ 35 տոկոսով: Ընդ որում, կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել շուրջ 120 տոկոսով»,-ասել է դատախազը:

Քննված քրեական գործերովորոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի էպետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամՏարվա ընթացքում վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս: