կարևոր
2149 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-01 14:31

Գլխավոր դատախազը պատմեց նախկինում կազմակերպված կոռուպցիոն բնույթի հանցավոր սխեմայի մասին

Գլխավոր դատախազը պատմեց նախկինում կազմակերպված կոռուպցիոն բնույթի հանցավոր սխեմայի մասին

Նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա է սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս:

«2019-ին առանձնացել է մի քանի ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ արդյունավետ աշխատանքով: Այսօր նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են մեր երկրի համար նախադեպը չունեցող ծավալների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա են՝ առանց չափազանցության 10  և ավելի տարիների ընթացքում կազմակերպված հստակ սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն: Դրա արդյունքում հարյուր միլիոնավոր դոլարների հասնող հանցավոր եկամուտներ են գեներացվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, տարբեր երկրների բանկային ու ֆինանսական համակագերի օգտագործմամբ փորձ անելով թաքցնել դրանց իրական ծագումն ու աղբյուրը: Դրանց որոշ մասով արդեն առկա են տասնյակ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ»,- ասաց Դավթյանը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվում հանցավոր սխեմայի բոլոր օղակները, հանգամանքները հիմնավորելու վերաբերյալ՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը, պետության պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Այդ նպատակով միայն ներկա պահին վերոնշյալ գումարային արժեքը գերազանցող գույք է արգելադրված: Առաջիկայում ևս նոր տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը: