Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Ստի վերջը» խորագրով վերջին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է և ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։