Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․
«2020թ. հունիսի 1-ից դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ բացառությամբ քաղաքացիության գործերի (դիվանագիտական փոստ ուղարկելու անհնարինության պատճառով):
Մուտքը հյուպատոսական բաժին միայն նախնական ժամադրությամբ: Դիմակի առկայությունը պարտադիր է»,-նշված է հայտարարությունում։