կարևոր
1190 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-01 14:06

Թուրքիայում 20-ամյա երիտասարդին սպանել են քրդերեն երգ լսելու համար

Թուրքիայում 20-ամյա երիտասարդին սպանել են քրդերեն երգ լսելու համար

Անկարայի Էթիմեսգութ շրջանի Ալսանաջաք թաղամասում երեկ՝ մայիսի 31-ին 20-ամյա Բարըշ Չաքանը սրտի շրջանում դանակի հարվածներ ստանալով մահացել է։

Ըստ Mezopotamya գործակալության՝ իր ընկերների հետ այգում գտնվող Չաքանը քրդերեն երգ լսելու համար 3 անձի կողմից հարձակման է ենթարկվել։

Հարձակման արդյունքում Չաքանը տեղում մահացել է, իսկ հանցագործ խումբը ձերբակալվել։

Զոհի զարմիկ Դողան Չաքանը նշել է, որ քրդերեն երգ լսելու համար իրենք նույնպես ավելի վաղ հարձակման են ենթարկվել։

Ըստ Անկարայի դատախազության՝ իրականում դեպքը տեղի է ունեցել հակառակ սցենարով։ Զոհն ու իր ընկերներն են հարձակում գործել մեքենայում բարձր ձայնով ազան լսող երիտասարդների վրա՝ շրջապատի անդորրը խախտելու համար։