կարևոր
1674 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-01 13:49

Ուկրաինացի պատգամավորը կոչ է արել Զելինսկիին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ուկրաինացի պատգամավորը կոչ է արել Զելինսկիին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկն իր աջակցությունն է հայտնել «Մոնս Պիուս» կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանի այն նախաձեռնությանը, որը նախատեսում է Օսմանյան կայսրությունում 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչումը. ըստ AnalitikaUA.net կայքի` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դմիտրուկը։

«Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Ինձ համար անհասկանալի է, ինչու է մեր երկիրը անտարբեր կանգնած»,- գրում է պատգամավորը։

«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական խմբի ղեկավար` ես շփվում եմ այդ ազգի ներկայացուցիչների հետ և քաջ գիտակցում եմ` ինչքան կարևոր է նրանց համար Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Չի կարելի անտեսել և աչք փակել մեր եղբայրական ժողովուրդների նման արյունոտ պատմության էջերի վրա», - գրում է Դմիտրուկը։

Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը դիմել էր երկրի նախագահ Վլադիմիր Զելինսկիին։ Այդ ստորագրահավաքը տեղ էր գտել նախագահի պաշտոնական կայքում։