334 դիտում, 2020.06.01 12:49

Արցախի նախագահը նոր նշանակումների հրամանագրեր է ստորագրել

Արցախի նախագահը նոր նշանակումների հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Լևոն Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար։

Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։

Դավիթ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ։

Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդգար Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Հայկ Բախշիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար:

կիսվել նյութով -