294 դիտում, 2020.06.01 12:34

Հունաստանը դատապարտել է Սբ Սոֆիայում Ղուրանի ընթերցումը. Թուրքիան կոչ է արել ազատվել «պատմական կոմպլեքսներից»

Հունաստանը դատապարտել է Սբ Սոֆիայում Ղուրանի ընթերցումը. Թուրքիան կոչ է արել ազատվել «պատմական կոմպլեքսներից»

Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլի Սբ Սոֆիա տաճարում Ղուրանի և աղոթքների ընթերցումը։

«Նման գործողությունները վիրավորում են համաշխարհային հանրությանը. Թուրքիան պետք է հարգի համաշխարհային մշակույթի և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որին անդամ է նա համարվում», - նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ աղոթքի ընթերցումը խախտում է 1935 թ. թանգարանի վերածված տաճարի կարգավիճակը։

Ի պատասխան այս հայտարարության՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը նշել է, որ Հունաստանը պետք է ձերբազատվի պատմական կոմպլեքսներից  և պետք չէ ամեն նմանատիպ դեպքերի ժամանակ նման հայտարարություններ տարածել՝ մեղադրելով Հունաստանին անհանդուրժողականության մեջ՝ քանզի Աթենթը եվրոպական միակ մայրաքաղաքն է, որտեղ մզկիթ չկա։

կիսվել նյութով -