296 դիտում, 2020.06.01 12:24

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում

Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

«Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։

26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2037 նմուշառում, մայիսի 12-ից 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 714 նմուշառման հետազոտություն»։

կիսվել նյութով -