304 դիտում, 2020.06.01 12:08

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, ապաքինվել է 19 մարդ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 794 դեպք, ապաքինվել է 624 մարդ:

Կարանտինի ռեժիմում է 2494 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 301 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ:

կիսվել նյութով -