464 դիտում, 2020.06.01 12:32

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արագ թեստը բացասական է, սպասում են PCR թեստին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արագ թեստը բացասական է, սպասում են PCR թեստին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, այժմ սպասում է PCR թեստի պատասխանին։ Այս մասին «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արայիկ Հարությունյանի խոսնակի խոսքով, եթե թեստի պատասխանները դրական լինեն, նախագահը կինքնամեկուսանա։

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին եղել է Հայաստանում, շփվել վարչապետի հետ։

կիսվել նյութով -