Հարգելի «իմքայլականներ», կոնտակտավոր եք եղել, մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են, այս մասին ասաց ԱԺ նիստին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով, որ իր ասելիքը վերաբերվում է նիստի վարմանը և նիստերի ճակատագրին:
«Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով: Դա նշանակում է ի՞նչ, որ վարչապետը ընդամենն օրեր առաջ, կամ գուցե նույնիսկ շաբաթներ առաջ վարկակիր է եղել, և շատերը շփվել են նրա հետ: Օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը սուրճ էր խմում հետը, ձեզնից շատերը, հարգելի «իմքայլականներ», կոնտակտավոր եք եղել, մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են: Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Ուրիխանյանի հարցից հետո պատգամավորները սկսեցին ծիծաղել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Պարո՛ն Ուրիխանյան, ես նախկինում պատասխանել եմ Ձեր հարցին, մի քիչ հանգմանքներն այլ էին»:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով տեղեկացրեց, որ իր և ընտանիքի թեստի արդյունքները դրական են: