280 դիտում, 2020.06.01 10:15

ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի ֆոնին ավելի քան 4000 մասնակից է ձերբակալվել

ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի ֆոնին ավելի քան 4000 մասնակից է ձերբակալվել

Ամերիկյան մի քանի նահանգներում զանգվածային անկարգությունների մոտ 4100 մասնակից է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ ձերբակալությունների հիմնական պատճառ է դարձել կողոպուտը, ճանապարհներ փակելը, պարետային ժամը խախտելը։ Այդպիսի ռեժիմ է սահմանված Ատլանտան (Ջորջիա նահանգ), Չիկագոն (Իլինոյս), Դենվերը (Կոլորադո), Սիեթլը (Վաշինգտոն), Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն (Կալիֆորնիա) քաղաքներում։

Ցուցարարներին զսպելու համար 15 նահանգներում, Վաշինգտոնում և Կոլումբիայի շրջանում մոբիլիզացվել էր Ազգային գվարդիայի մոտ 5000 զինվոր և օդաչու։

կիսվել նյութով -