310 դիտում, 2020.05.31 23:48

«Տոտենհեմ»-ը չի գնի Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը

«Տոտենհեմ»-ը չի գնի Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը

Անգլիական «Տոտենհեմ»-ը հրաժարվել է Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու ցանկությունից: Այս մասին գրում է  Marca-ն:

«Տոտենհեմ»-ը բավարար միջոցներ չունի ձեռք բերելու բրազիլացի կիսապաշտպանին, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում ֆինանսական կորուստներ ունի: Բացի տրանսֆերի գումարից, «Տոտենհեմ»-ը չի կարող վճարել նաև ֆուտբոլիստի աշխատավարձը:

Կոուտինյոն 2019 թվականի օգոստոսին վարձավճարով «Բարսելոնա»-ից տեղափոխվել էր «Բավարիա»:Այժմ բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ երեք անգլիական ակումբներ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Լեսթեր»-ը, ցանկանում են իրենց կազմում տեսնել բրազիլացուն:

Կոուտինյոն 2018 թվականին «Լիվերպուլ»-ից տեղափոխվել էր «Բարսելոնա», այն ժամանակ ակումբիհամար ռեկորդային 145 միլիոն եվրոյի դիմաց:

կիսվել նյութով -