328 դիտում, 2020.05.31 23:23

Իկարդին պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է

Իկարդին պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է

Իտալական «Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին պաշտոնապես տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ: Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:

Իկարդիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է 4 տարվա համար: Պայմանագրի այլ կետեր հայտնի չեն: 

Իկարդին 2019/20 մրցաշրջանում վարձակալությամբ էր հանդես գալիս ՊՍԺ-ում: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 31 խաղի և դարձել է 20 գոլի հեղինակ: 

կիսվել նյութով -