344 դիտում, 2020.05.31 23:08

Բաստիան Շվայնշտայգերը կարող է անցնել մարզչական աշխատանքի

Բաստիան Շվայնշտայգերը կարող է անցնել մարզչական աշխատանքի

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը կարող է անցնել մարզչական աշխատանքի: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը:

Շվայնշտայգերը հայտարարել է, որ ինքը պատրաստ է անցնել մարզչական աշխատանքի, եթե հետաքրքիր առաջարկ ստանա և հնարավորություն ունենա լուրջ արդյունքներ գրանցել:

Շվայնշտայգերը ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1998 թվականից: Հասցրել է խաղալ Գերմանիայի գրեթե բոլոր տարիքային հավաքականներում, ինչպես նաև «Բավարիա»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և«Չիկագո Ֆայր»-ում: Գերմանիայի ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ  էլ նվաճել է Մունդիալի բրոնզե մեդալները: Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2019 թվականին:

կիսվել նյութով -