344 դիտում, 2020.05.31 22:55

Արոնյանը կրկին 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Արոնյանը կրկին 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 7-րդն է:

Արոնյանը պահպանել է դիրքը և նախորդ ամսվա պես 7-րդն է: Լավագույն 10-յակում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (53-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (71-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ) և Սերգեյ Մովսեսյանը (99-րդ տեղ): 

կիսվել նյութով -