442 դիտում, 2020.05.31 22:40

Կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթ

Կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս․ թ․ հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:30, ժամանում դեպի Երևան 21:30)

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։

կիսվել նյութով -