296 դիտում, 2020.05.31 21:20

Սերիա Ա-ի վերսկսումից հետո խաղերը կլինեն գրեթե ամեն օր

Սերիա Ա-ի վերսկսումից հետո խաղերը կլինեն գրեթե ամեն օր

Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումից հետո մրցաշարի կազմակերպիչները պլանավորում են խաղեր անցկացնել գրեթե ամեն օր: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը:

Կազմակերպիչները որոշում են ընդունել խաղերն անցկացնել գրեթե ամեն օր, քանի որ նպատակ ունեն ընթացիկ մրցաշրջանը ավարտին հասցնել մինչև օգոստոս ամիսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան», չեն ցանկանում մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:        

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:  

կիսվել նյութով -