Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ։ Այս մասին հայտնում են անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։
Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքների համար, կարևորել ձեռքբերումները, մաղթել առողջություն և եռանդ` պետականաշինության գործընթացում ներբերումները շարունակելու ակնկալիքներով։