24-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը հեռացավ «Փյունիկից»։ Լրացել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
ԱրթուրՄիրանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին և վերադարձից հետո անցկացրած 34 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ «Փյունիկի» մարզաշապիկով Միրանյանն անցկացրել է 46 խաղ և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկում» հանդես գալու ժամանակահատվածում Միրանյանը նորամուտը նշել է նաև Հայաստանի ազգային հավաքականում։