կարևոր
1765 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-31 17:00

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1297 կազմակերպության գործունեությունը

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1297 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նորմերի խախտման դեպքերով, մայիսի 30-ի դրությամբ, կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 18951 ստուգում, որից միայն 612-ը՝ նշված օրը: Այս մասին հայնում են ՀՀ կառավարությունից 

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։