474 դիտում, 2020.05.31 15:29

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 31-ին` ժամը 09։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 2,25 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը։

Ֆոտոշարք

կիսվել նյութով -