01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մայիսի 31-ին` ժամը 09։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 2,25 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ երթևեկելի։
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը։