546 դիտում, 2020.05.31 16:40

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 26-ով եւ հասել է 783 -ի, ապաքինվածների թիվը ավելացել է 5-ով, հասնելով՝ 605 -ի։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը։

Մահվան դեպքերի թիվը 12 Է։

Բացի այդ, կարանտինային ռեժիմում գտնվում է 3031 մարդ։

Վրաստանում մայիսի 22-ից դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը եւ պարետային ժամը, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պատճառով, սակայն մի շարք սահմանափակումներ դեռ շարունակում են ուժի մեջ մնալ։

կիսվել նյութով -