842 դիտում, 2020.05.31 13:26

Ոստիկանի կոպիտ պահվածքի հետևանքով՝ Ջորջ Ֆլոյդի մահը, զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել․ պարետային ժամ է հայտարարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանի կոպիտ պահվածքի հետևանքով՝ Ջորջ Ֆլոյդի մահը, զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել․ պարետային ժամ է հայտարարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մինեապոլիս քաղաքում, ոստիկանի կոպիտ պահվածքի հետևանքով, սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահը զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել, որի հետևանքով ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել:  Անկարգություններից ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Լոս Անջելեսն է: Քաղաքում անկարգությունների ընթացքում թալանվել են խանութներ, տեղի են ունեցել հրկիզումներ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, 100-ավոր ձերբակալվածներ կան։ 

Նյու Յորքում ոստիկանական մեքենան մխրճվել է ցուցարարների շարքի մեջ` նրանց ցրելու նպատակով: Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆութը նույնպես պարետային ժամ է հայտարարել քաղաքում:  Ատլանտայում պարետային ժամ հայտարարելուց հետո ցուցարարները մնացել են փողոցներում, վնասելով տրանսպորտային միջոցներն ու մասնավոր սեփականությունը: Կան տասնյակ ձերբակալվածներ։  

Նման անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդիանապոլիսում, Ֆիլադելֆիայում, Պորտլանդում, Սան Ֆրանցիսկոյում և այլ քաղաքներում:  

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սոցցանցերում տարածվել է 10 րոպե տևողությամբ մի տեսանյութ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է: Դեպքից հետո Մինեապոլիսում չեն դադարում բողոքի ակցիաները:

 

   

 

կիսվել նյութով -