498 դիտում, 2020.05.31 13:05

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 9․268 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 9․268 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 9․268-ով, 138 մարդ մահացել է։ Այս մասին հայտնել են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։

Նոր դեպքեր են գրանցվել 83 մարզում։ Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 2․595 հոգի, Մերձմոսկվայում հայտնաբերել են 757 վարակակիր, Սանկտ Պետերբուրգում՝ 369 , Նիժնի Նովգորոդի մարզում՝ 301։

Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 405․843-ի, մահացել է 4․693 պացիենտ, բուժվել է 171 հազարից ավելի մարդ։

Մոսկվայում ինքնամեկուսացման և անցագրերի ռեժիմը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը։

կիսվել նյութով -