20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 9․268-ով, 138 մարդ մահացել է։ Այս մասին հայտնել են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։
Նոր դեպքեր են գրանցվել 83 մարզում։ Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 2․595 հոգի, Մերձմոսկվայում հայտնաբերել են 757 վարակակիր, Սանկտ Պետերբուրգում՝ 369 , Նիժնի Նովգորոդի մարզում՝ 301։
Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 405․843-ի, մահացել է 4․693 պացիենտ, բուժվել է 171 հազարից ավելի մարդ։
Մոսկվայում ինքնամեկուսացման և անցագրերի ռեժիմը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը։