460 դիտում, 2020.05.31 23:34

Բելգիայի արքայազն Իոահիմի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բելգիայի արքայազն Իոահիմի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ II-ի թոռան և ներկայիս թագավոր Ֆիլիպի զարմիկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին գրում է BBC-ն։

Բելգիայի թագավորական պալատը հաստատել է, որ Իոահիմը մայիսի 24-ին աշխատանքային հարցերով մեկնել է Իսպանիայի Կորդովա քաղաք։

Ըստ իսպանական ԶԼՄ-ների հրապարակումների՝ մայիսի 27-ին արքայազնը մասնակցել է երեկույթի, որտեղ հավաքվել է 27 մարդ և խախտել են կարանտինի կանոնները։ Համաձայն տեղի կարանտինային կանոնների՝ թույլատրվում են մինչեւ 15-հոգանոց հավաքները։ 

Բելգիայի թագավորական պալատը հայտնում է, որ արքայազնի մոտ հիվանդության թույլ ախտանիշներ են։ Երեկույթի բոլոր մասնակիցներն այժմ գտնվում են կարանտինում։

կիսվել նյութով -