608 դիտում, 2020.05.31 12:12

Թաիլանդում արդեն երկու շաբաթ COVID-19-ի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Թաիլանդում արդեն երկու շաբաթ COVID-19-ի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Թայլանդում արդեն երկու շաբաթ է, ինչ երկրի ներսում COVID-19 վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Թաիլանդի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի կենտրոնի մամուլի քարտուղարի օգնականը։  

«Երկրի ներսում վարակման նոր դեպքեր չենք ունեցել արդեն երկու շաբաթ, այս երկու շաբաթվա ընթացքում բոլոր նոր վարակակիրները արտասահմանից ժամանած և արդեն իսկ վարակված քաղաքացիներ են եղել», - նշել է նա։

Յոնտրակունը հավելել է՝ վարակի հետեւանքով անցած մեկ օրում երկրում նույնպես մահեր չեն գրանցվել։

 

կիսվել նյութով -