կարևոր
2296 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-31 11:43

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին

Մայիսի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում,  ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի խցերից մեկում կախված դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, նշված բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային թիվ 15 խցում ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը:

Դատաբժշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: