կարևոր
2303 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-31 11:32

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր:  Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են:

Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 81 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է: