798 դիտում, 2020.05.31 11:02

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով կա մահվան 4 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով կա մահվան 4 նոր դեպք

Մահացած պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9282 դեպք:

կիսվել նյութով -