490 դիտում, 2020.05.31 10:10

Հրդեհ` Վանաձոր քաղաքում․ կա տուժած

Հրդեհ` Վանաձոր քաղաքում․ կա տուժած

Մայիսի 30-ին` ժամը 20։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։

Փրկարարները բնակարանի դռան մոտ՝ հատակին, անօգնական վիճակում հայտաբերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Գոհար Գ․-ին (ծնված 1975 թ․), ով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը  բժիշկները գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։33-ին, մարվել՝ 20։45-ին։ Հյուրասենյակում այրվել է մեկ բազմոց, ջերմահարվել են պատերը (մոտ 40 քմ), առաստաղը (մոտ 30 քմ), մեկ պատուհան և երկու աթոռ։

կիսվել նյութով -