24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մայիսի 30-ին` ժամը 20։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։
Փրկարարները բնակարանի դռան մոտ՝ հատակին, անօգնական վիճակում հայտաբերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Գոհար Գ․-ին (ծնված 1975 թ․), ով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։33-ին, մարվել՝ 20։45-ին։ Հյուրասենյակում այրվել է մեկ բազմոց, ջերմահարվել են պատերը (մոտ 40 քմ), առաստաղը (մոտ 30 քմ), մեկ պատուհան և երկու աթոռ։