460 դիտում, 2020.05.31 09:42

Վթար՝ Կապան քաղաքում. կան տուժածներ

Վթար՝ Կապան քաղաքում. կան տուժածներ

Մայիսի 30-ին՝ ժամը 22:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել դեպի ձորը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին և ուղևոր Թաթուլ Ա․-ին (ծնված․1993թ․), որտեղ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ․ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

կիսվել նյութով -