27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Մայիսի 30-ին՝ ժամը 22:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել դեպի ձորը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին և ուղևոր Թաթուլ Ա․-ին (ծնված․1993թ․), որտեղ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ․ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։