626 դիտում, 2020.05.30 23:31

Լոռու մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է շինության պատին. վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Լոռու մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է շինության պատին. վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալիկ Այվազյանը:

կիսվել նյութով -