646 դիտում, 2020.05.30 23:16

Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է անձը չպարզված կնոջ դի

Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է անձը չպարզված կնոջ դի

Այսօր՝ մայիսի 30-ին ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրատարից դուրս են բերել մոտ 70-75 տարեկան կնոջ դի: Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, դեմքի և ձախ ծնկան հատվածում կան քերծվածքներ, ինչը հնարավոր է, եղած լինի ընկնելու հետևանքով:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

կիսվել նյութով -