կարևոր
806 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-30 23:12

«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյան հաղթանակ է տոնել

«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյան հաղթանակ է տոնել

Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Մայնց»-ի հետ:

«Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց միայն մեկ գնդակ ուղարկել «Մայնց»-ի դարպասը: Աչքի ընկավ Իլա Բեբուն: Հայաստան ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի հայտացուցակից բացակայում էր վնասվածքի պատճառով: Նա դեռևս վերականգնվում է:

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի  42 միավոր: Նույնքան միավոր ունի նաև 6-րդ տեղը զբաղեցրած «Վոլֆսբուրգ»-ը: