Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Արարատ-Արմենիա»-ն և «Շիրակ»-ը:
Հանդիպման մեկնարկից 8 րոպե անց Ռուդիկ Մկրտչյանն առաջ մղեց «Շիրակ»-ին: «Արարատ-Արմենիա»-ից խաղի 37-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն: Երկրորդ կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումը խաղաղ արդյունքով ավարտվեց:
Ավելի վաղ կայացած «Լոռի»-«Նոա» խաղում գրանցվել էր 2:2 հաշիվ: 19-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»-«Արարատ», «Ուրարտու»-«Գանձասար-Կապան» հանդիպումները: